Աբդոլլահիան. Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի

Իրանը տարածաշրջանի աշխարհագրության մեջ ոչ մի փոփոխություն չի ընդունի։ Այս մասին Անկարայում իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։

«Մենք կարծում ենք, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է»,-ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ փոփոխություններն անընդունելի են: «Տարածաշրջանի երկրների միջև տրանսպորտային ուղիների բացումն այս համատեքստում կարևոր հարցերից մեկն է, և մենք կարծում ենք, որ այդ հարցերի լուծումը կհանգեցնի առևտրի ծաղկման և կայուն անվտանգության այս տարածաշրջանում»,-ասել է նա։

News.am