2023-01-18 09:12
Լրատվական գործակալություններ
Փարիզում ԱԳՆ մուտքի մոտ հայ երիտասարդները ցույց են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փարիզում հայ երիտասարդության ներկայացուցիչները ցույց են իրականացնում Ֆրանսիայի ԱԳՆ մուտքի մոտ՝ Quai d'Orsay-ում։
ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպության անդամները կոչ են անում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Նրանք պարզել են՝ «Բացեք կյանքի ճանապարհը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեք» գրությամբ պաստառներ։
«Ֆրանսիան, ԵՄ-ն, միջազգային հանրությունը պետք է խախտեն Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ իրենց լռությունը։
Quai d'Orsay-ը պետք է արձագանքի և դիվանագիտական ուղիներով վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ՝ իր հանցագործությունների համար»,- գրել են ցուցարարները Facebook-ում։
News.am