Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա