2023-01-18 16:30
Լրատվական գործակալություններ
0
Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՎՏԱՆԳ ԵՆ ԱՅՆ «ՀԱՅԵՐԸ», ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԸ «ԽՈԹԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋ
Ադրբեջանցի էկոահաբեկիչների գործողություններն արցախցի երեխաների նկատմամբ ցեղասպանական ու նացիստական քաղաքականության ամենաակնառու դրսևորումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նա, նաև հավելել է. «Աշխարհը պետք է արձագանքի, պարզապես պարտավոր է: Բայց մենք ինքներս պետք է համապատասխան եզրակացություններ անենք։ Մեր երեխաների և նրանց ապագայի համար ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն «հայերը», ովքեր փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ»։