ԵԽ պատգամավոր․ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ

ԵՄ ղեկավարությունը պետք է վերացնի մեր տարածաշրջանում տեղի ունեցող հումանիտար աղետը. Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը` անդրադառնալով Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակմանը։

«Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության 37-րդ օր։ ԵՄ-ի ղեկավարությունը պետք է վերացնի մեր տարածաշրջանում տեղի ունեցող հումանիտար աղետը»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը` փակելով Հայաստանից Արցախ մատակարարող միակ գազատարը։

«Արցախգազ» ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը։

News.am