Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Ժամը 12։00-ին լրացել է Ալեքսանյանի` կալանավորված մնալու ժամկետը։ Մեղադրող կողմը կալանքը ևս 3 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Նշենք, որ դեռ երեկ դատարանը մերժել է 55 մլն դրամի գրավի դիմաց Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։