2023-01-18 18:31
Լրատվական գործակալություններ
Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ Վիեննայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Վիեննայում քննարկեցինք համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը և ԵՄ նախատեսվող առաքելությունը Հայաստանում։ Կոչ եմ անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը»,-գրել է նա։
News.am