2023-01-18 19:11
Լրատվական գործակալություններ
Թեհրանն ու Երևանը դարձան քույր քաղաքներ
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանը և Երևանը հռչակվեցին քույր քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր համագործակցության հիմք կհանդիսանա»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հետ լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 17-ին մեկնել է Թեհրան։
Երևանյան պատվիրակության անդամներն այցելելու են քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:
Sputnik Արմենիա