2023-01-19 12:17
Լրատվական գործակալություններ
Պապիկյան․ Զորամասի կացարանում օգտագործվել է ավտոբենզին
ՀՀ կառավարության անդամներն այսօրվա նիստը սկսեցին` մեկ րոպե լռությամբ հարգելով Գեղարքունիքի մարզում, զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը գիշերվանից աշխատում է դեպքի հանգամանքները պարզելու համար։
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։
«Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,– ասաց Պապիկյանը։
Sputnik Արմենիա