2023-01-19 13:25
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահ․ Մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։
«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- ասված է Արցախի նախագահի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Verelq.am