Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ. ԴՈՒ ՏԵՂՅԱԿ ՉԷԻ՞Ր, ՈՐ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԸ ԼՔՎԱԾ ՏԱՆ ՄԵՋ Ա ՏԵՂԱԿԱՅՎԱԾ
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը հրապարակել է Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրել.
«Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության։
Դու իրավիճակին չես տիրապետում, դու ի՞նչ խղճով ես էդ պատասխանատվությունն ուսերիդ վերցրել։
Քո ղեկավարի համար բանակն առաջնահերթություն չէ, իր իշխանությունն է առաջնահերթություն, իր կայֆեր են առաջնահերթություն։ Ի՞նչ եք ուզում մեզնից։
Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված։ Տեղյակ չէի՞ր, որ ջեռուցումը այնտեղ վառարանով են անում... վառարանով... մի տեղ, որտեղ պայթուցիկ նյութեր կարող են լինել։ Եթե տեղյակ չէիր, ուրեմն իրավիճակին չես տիրապետում։ Եթե տեղյակ էիր, բայց փող ու հրաման չես տվել, ուրեմն... չասեմ ինչ ես։
Դու հասկանում ե՞ս, որ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ԶՈւ ես ղեկավարում, կոլխոզ չես ղեկավարում։
Հեռացե՛ք, գնացե՛ք, թող լույս բացվի էս երկրի վրա...»։