2023-01-19 19:48
Լրատվական գործակալություններ
Իրանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:
«Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին 15 հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ ցավակացություն է հայտնել զոհերի ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Նա վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ի ալիքում:
News.am