2023-01-20 12:46
Լրատվական գործակալություններ
Լեմկինի ինստիտուտ․ Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Լեմկինի ինստիտուտը վերահաստատում է, որ Արցախում մարդասիրական ճգնաժամը բորբոքում է տարածաշրջանի անկայունությունը ու նաև խախտում է միջազգային քրեական օրենքը, մարդու իրավունքների օրենքը և 2020թ. նոյեմբերի հրադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասվում է ինստիտուտի թուիթերյան գրառման մեջ:
Aravot.am