Արցախ մտնող միակ գազատարը մասամբ բացվել է

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունն ու բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,– ասված է հաղորդագրությունում։

Շտաբը բնակչությանը հորդորել է ուշադիր լինել և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։

Sputnik Արմենիա