2023-01-20 17:44
Լրատվական գործակալություններ
Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ
Երևանի Ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
ԲԴԽ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախագահ է նշանակվում տարիքով ամենաավագը, ու քանի որ նախագահի նախորդ թեկնածուն հրաժարական է տվել, տարիքով ամենամեծ Մարտիրոսյանը իրավունքի ուժով դարձել է դատարանի նախագահի պաշտոնակատար։