Ուկրաինային տանկեր մատակարարելու շուրջ կոալիցիոն համաձայնություն դեռ չկա

Չկա ոչ մի սերտ կոալիցիա, որը շահագրգռված է Կիև Leopard տանկերի մատակարարմամբ ։ Այս մասին հունվարի 20-ին Die Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով, հունվարի 20-ին Գերմանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտայն ավիաբազայում կայացած բանակցությունների շատ մասնակիցներ այն կարծիքին էին, որ պետք է կշռադատել դրական ու բացասական կողմերը։ Մասնավորապես, այս դիրքորոշումը որդեգրել է Գերմանիան։

Սակայն Պիստորիուսն ընդգծել է, որ Leopard տանկերը Ուկրաինա տեղափոխելու որոշումը կարող է ընդունվել մոտ օրերս։

Ուրբաթ օրը՝ հունվարի 20-ին, Գերմանիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը Պիստորիուսից պահանջել է Leopard 2 մատակարարել Կիևին՝ առանց այդ հարցի հետագա քննարկման։

Նույն օրը Պիստորիուսն ասել է, որ Ռամշտայնի բազայում հանդիպման մասնակիցները Leopard 2 տանկերը Ուկրաինա տեղափոխելու մասին որոշում չեն կայացրել, նա նշել է, որ տանկերի մատակարարման վերաբերյալ դաշնակիցների տեսակետները տարբեր են, և վստահեցրել է, որ Գերմանիան միակը չէր, որ դեմ էր նման զինտեխնիկա ուղարկելուն։

Հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում կայացել է արևմտյան պաշտպանության նախարարների հանդիպումը։

ShantNews.am