Թոմաս դե Վաալ․ Ադրբեջանում նոր պատերազմի պահանջարկ չկա, Ալիևը պետք է դա հաշվի առնի

Անցյալ տարի ես Բաքվում էի, և այնտեղ մարդիկ ավելի շատ մտահոգված էին սոցիալական հարցերով, այնտեղ նոր պատերազմի պահանջարկ չկա, և Ադրբեջանի նախագահը պետք է հաշվի առնի դա։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց «Կարնեգի» հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

Ուստի Ալիևը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու մարտավարություն է կիրառում, ինչն արդեն շատ վատ է։

Նա իրավիճակը շատ լարված անվանեց։ «Եթե Լաչինի միջանցքում ճանապարհը շուտով չբացվի, ապա էսկալացիա տեղի կունենա»,- կարծում է փորձագետը։