Հրդեհից զոհված զինծառայողների համար Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ կկատարի

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում վաղը` հունվարի 22–ին, սուրբ պատարագի ավարտից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ` ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հոգեհանգստյան կարգն Էջմիածնում կտնօրինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Էջմիածնի միաբանությունը կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։

Պատարագը կսկսվի ժամը 11:00-ին:

Sputnik Արմենիա