Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր մեքենաները 4 հիվանդ են տեղափոխել Հայաստան` հետագա բուժման համար։ Նրանց հետ եկել են նաև վերջիններիս ուղեկցող անձինք»,– ասաց Ամատունին։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։