ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում Գրիգորյանի հրաժարականի մասին։ Մամուլում նաև տեղեկություններ կան, որ վերջինս տեղափոխվում է Բարձրագույն դատական խորհուրդ։
«Դիմումը ներկայացվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, և պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Տվյալ դեպքում պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։
«Քրիստինե Գրիգորյանը ձգտել է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը»,– շեշտում են ՄԻՊ աշխատակազմից։
Պաշտպանի աշխատակազմից ընդգծել են, որ Գրիգորյանն իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Քրիստինե Գրիգորյանը ԱԺ–ին է ներկայացնելու է իր գործունեության մասին ամփոփ հաղորդում։ Այն կներկայացվի երկրորդ դիմումի հետ։
Sputnik Արմենիա