Մանուկյանի և Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիր չի ներկայացվել

ՀՀ դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր չի ներկայացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե դատախազությունը պատրաստվում է ԱԺ դիմել նաև Մանուկյանին և Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։

«Միջնորդագրեր չեն ներկայացվել»,– ասացին դատախազությունից։