Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ
Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության և Մեծ Բրիտանիայի դեմ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Եվրամիության և Մեծ Բրիտանիայի գործողությունները ժամանակակից Իրանի իրողությունները պատշաճ կերպով հասկանալու նրանց մտավոր անկարողության, ինչպես նաև մեր երկրում իշխանության նկատմամբ նրանց շփոթության նշան են։ Շուտով Իրանը կհայտարարի Եվրամիությունում և Անգլիայում մարդու իրավունքները խախտողների և ահաբեկչություն քարոզողների դեմ նոր պատժամիջոցների ցուցակը»,-ասել է Քանանին։
Նախօրեին ԵՄ-ն հրապարակել է Իրանի դեմ անհատական պատժամիջոցների նոր փաթեթ, ներառյալ 18 ֆիզիկական անձանց և 19 կազմակերպությունների դեմ։
Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում է Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Համիդ Սաջադին։ Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև նախկին և գործող տարածաշրջանային ղեկավարներ, պատգամավորներ, ԶԼՄ-ների ղեկավարներ և ուժայիններ։ Կազմակերպությունների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային ստորաբաժանումները, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները։
Եվրախորհրդարանը հունվարի 18-ին հավանություն է տվել բանաձևին, որով կոչ է արվում ԵՄ ղեկավարությանը ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
News.am