2023-01-24 17:47
Լրատվական գործակալություններ
Բորելը հայտնել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմը լինելու է 100 հոգի
Բրյուսելում նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծմանը։
Բորելը նշել է, որ ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ առաքելության անձնակազմը բաղկացած է լինելու 100 հոգուց, որոնք ներկայացնելու են տեղում իրավիճակը՝ աջակցելու մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ստեղծմանը։
Հիշեցնենք, որ առաքելությունը Հայաստանում տեղակայվելու է նախնական երկու տարի ժամկետով։
Factor.am