Զելենսկի․ Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա
Ուկրաինան չի պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա։ Այսօր ասուլիսում այս մասին հայտարարել Է Վլադիմիր Զելենսկին: Միաժամանակ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կիևը առաջարկել է Մինսկին չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել էր, որ Կիևը Մինսկին առաջարկել է չհարձակվելու մասին պայմանագիր կնքել, որպեսզի բելառուսական զորքերը չշարժվեն դեպի Ուկրաինա:
«Այն ամենը, ինչ Ուկրաինան պաշտոնապես առաջարկում է, դուք այդ ամենը լսում եք։ Մենք չենք պատրաստվում հարձակվել Բելառուսի վրա»,-ասել է Զելենսկին այսօր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն, մեկնաբանելով Լուկաշենկոյի խոսքերը, Մինսկին նախազգուշացրել էր զերծ մնալ ցանկացած հնարավոր ագրեսիվ ծրագրերից, ինչպես նաև հաստատել էր Բելառուսի նկատմամբ ագրեսիվ մտադրությունների բացակայությունը:
Sputnik Արմենիա