Լաչինի միջանցքով 11 մարդ տեղափոխվել է Հայաստան, 10-ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում մնացած 11 քաղաքացի ընտանիքի միավորման նպատակով այսօր տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«10 քաղաքացի էլ Կարմիր խաչի միջնոդրությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Հայաստանից»,-ասաց Ամատունին։