Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԿԱՊՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃՆՇՄԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ես հասկանում եմ՝ ինչու ենք այսօր Ռուսաստանում տարակուսում, թե չի՞ հանգեցնի արդյոք Հայաստան Եվրամիության դիտորդներ ուղարկելը իրավիճակի բարդացման։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Մենք թշնամական, առճակատման հարաբերությունների մեջ ենք ԵՄ-ի հետ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Բայց ես, այնուամենայնիվ, այստեղ, ցուցաբերելով որոշակի ողջամիտ զսպվածություն, չշտապեցի նախապես խուճապի մատնվել այս կապակցությամբ։

Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ Հայաստանի նախաձեռնությամբ այդ դիտորդների հայտնվելը կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու և այդ ճնշման դեմ պայքարում ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ։

Սա հենց վկայությունն է այն բանի, որ Հայաստանում արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը, ուզում են խաղալ, այդ առումով նրանք խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։

Հայկական խնդրի գոյության ողջ ընթացքում, դարեր շարունակ, բացի հայտարարություններից, արևմտյան տերությունները ոչնչով հայերին չեն օգնել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որևէ այլ պատերազմում։ Որովհետև հայտարարությունները շատ են եղել, խոստումները շատ են եղել, բայց գործողությունները շատ քիչ են եղել, և սրա արդյունքը հայտնի է՝ հայ ժողովրդի ողբերգությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և այլն, և այլն։

Բայց հավասար հեռավորություն ցույց տալու ինչ-որ մեկի ցանկությունը՝ հասկանալով այսօր մեր որոշակի կախվածությունը Թուրքիայի հետ լավ հարաբերություններից, որի նավահանգիստներով հոսում են հացահատիկի և այլ գետեր, օդանավակայաններով, որոնցով շարունակում ենք ելք ունենալ դեպի որոշ այլ գծեր, որոնք փակ են Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։ Այդ ամենը կա»,- նշել է պատգամավորը։

News.am