Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Այժմ Բաքուն պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։ Այս կոչով Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

«Հերթական աղետից խուսափելու համար Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները վերցվի խիստ միջազգային հսկողության տակ», - ասված է դիմումում:

Նշենք՝ Հայաստանում այս միակ ատոմակայանը գործում է 1977- ից և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 45% - ը։

Երևանն ավարտել է երկրորդ էներգաբլոկի արդիականացումը «Ռոսատոմ» - ի օգնությամբ 2021 թվականին և մտադիր է երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը, ինչպես նաև փուլ առ փուլ ներդնել նոր էներգաբլոկներ։

Yerevan Today