2023-01-25 18:59
Լրատվական գործակալություններ
Վաշտի կացարանի հրդեհի դեպքով հարցաքննվել է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 2 զինվոր
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած 2 զինծառայող հարցաքննվել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ԲԿ–ում է գտնվում 3 զինծառայող, նրանցից 1-ը սպան է, որը, ըստ պաշտոնական վարկածի, 5–լիտրանոց տարայով բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից էլ կացարանում հրդեհ է բռնկվել։
«Տվյալ բուժհաստատությունում գտնվող 3 զինծառայողից 2-ը հարցաքննվել են։ Նրանք տուժողի կարգավիճակ ունեն»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` տուժած սպան դեռևս ի վիճակի չէ հարցաքննության մաասնակցելու։