Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի տասնյակ պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի տասնյակ պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ՝ ահաբեկչությանն աջակցելու համար, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ այդ անձինք և կազմակերպությունները պատժամիջոցների են ենթարկվել ահաբեկչությանն ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, իրանցի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ և բռնություններ հրահրելու և խրախուսելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնություններ և անկարգություններ հրահրելու, Իրանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և իրանցի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցների սրմանը մասնակցելու համար:
Հայտարարության մեջ նաև դատապարտվում են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունները՝ աջակցելու և նպաստելու թիրախային անձանց և կազմակերպությունների ապակառուցողական գործողություններին՝ խախտելով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունները:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված մարդկանց և կազմակերպություններին կմերժվի Իրան այցելելու վիզան, իրանական ֆինանսական և բանկային համակարգերում նրանց հաշիվներն ու գործարքները կարգելափակվեն, ինչպես նաև կարգելափակվեն նրանց ակտիվները Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության սահմաններում:
News.am