2023-01-26 09:31
Լրատվական գործակալություններ
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ
ՌԴ խաղաղապահները Գորիսից և Երևանի «Էրեբունի» օդանավակայանից մարդասիրական բեռով 2 ավտոշարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Տեղեկագրում նշվում է նաև, որ խաղաղապահները պարենային փաթեթներ են տրամադրել Մարտունու և Ասկերանի բնակավայրերի բնակիչներին։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Sputnik Արմենիա