2023-01-26 09:32
Լրատվական գործակալություններ
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ–ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Sputnik Արմենիա