ՀՀ-ԵՄ երկխոսության նպատակով Երևան է ժամանել Էնրիկե Մորան

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան այսօր ժամանել է Երևան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԵՄ գրասենյակից։

«Էնրիկե Մորան կգլխավորի ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձր մակարդակի հանդիպումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։

Sputnik Արմենիա