Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավարի ձերբակալման հետևում կանգնած են ադրբեջանցիները

Եկատերինբուրգի «ԱՆԻ-Հայաստան» հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանը մեղադրվել են չհամաձայնեցված հանրահավաքի կազմակերպման մեջ և ձերբակալվել են: Այս տեղեկությունը հունվարի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։

«Խնիրը նրանում է, որ եկեղեցու տարածքում ակցիա էր կազմակերպվել, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի աջակցությանը: Ոչ ավելին: Մենք ձերբակալությունն անօրինական ենք համարում, բողոք ենք գրել այդ կապակցությամբ, շարունակում ենք պայքարել: Երեկ անձամբ նրա հետ խոել եմ, երեկ նրանից խլել են հեռախոսը և 5 օրով կալանավորել: Դրանից հետո չկարողացանք նրա հետ կապ հաստատել: Մենք մտադիր ենք պայքարել նրա ազատման համար:

100 տոկոսով երևում են ադրբեջանական սփյուռքի գործունեության հետքերը: Կարծում եմ՝ ադրբեջանական կապեր են օգտագործվել՝ ձերբակալմանը հասնելու համար: Այսօր իրավապահ մարմիններում շատ ադրբեջանցիներ են աշխատում, այդ թվում դատախազությունում և անկասկած, այդ լծակներն օգտագործվել են:

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիների մոտ էյֆորիա է սկսվել, նրանք լրիվ լկտիացել են, իրենց հանդուգն են պահում բոլոր առումներով և Ռուսաստանի Դաշնության բոլոր սուբյեկտներում։

Կարծում եմ՝ շատերը դրան ուշադրություն չեն դարձնում։ Շատ լուրջ աշխատանք է պետք, հայ ժողովրդը Ռուսաստանի կարիքն ունի, որպեսզի նրան օգնություն ցուցաբերվի, քանի որ մենք երբեմն չգիտենք՝ ինչ անենք»,- ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը։