Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Միաժամանակ կդադարեցվի շրջանների գազի մատակարարումը։ Նման որոշումը պայմանավորված է մասնակի գազամատակարարման հանգամանքով և էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Միաժամանակ նշվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել։

Շտաբից հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները:

Sputnik Արմենիա