Արսեն ԲԱԲԱՅԱՆ․ ՆՈՐՄԱԼ ԵՐԿՐՈՒՄ ՆՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱՐ
Սա աբսուրդ է, որևէ քիչ թե շատ զարգացած երկրում նման բան չէր կարող եղած լինել: Այսպես արձագանքեց Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Սեդա Սաֆարայնի կողմից պաշտոնական դիրքի շարաշահման դեպքին: Ինչպես արդեն նշել էինք, մամուլը պարզել էր, որ ՍԴ նորանշանակ դատավոր Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, իրականացրել է փաստաբանական գործունեություն:
«Նորմալ երկրում այսպիսի իրավախախտման դեպքում տվյալ պաշտոնյան պետք է անմիջապես հրաժարական տար, որովհետև փաստացի զբաղեցնելով Սահմանադրական դատարանի դատավորի կոչում, իրավունք չուներ զբաղվեր փաստաբանությամբ, ավելի կոնկրետ հանրային բարձր պաշտոնի անցնելիս փաստաբանի արտոնագիրը կասեցվում է: Նույնսիկ, եթե ընդունենք, որ Սաֆարյանը՝ լինելով բարձր դատարանի դատավոր, այսքան բանը չգիտի, այդ դեպքում ևս պետք է հրաժարական տար: Ցանկացած մասնագետի, քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ՝ թե ինչպես կարող է այս պրիմիտիվ կանոնը խախտող դատավորը արդարադատություն իրականացնել:
Ես չեմ ուզում հավատալ, որ Սեդա Սաֆարյանը թեկուզ մի քիչ իրավաբանական գիտելիքներ ունենալով չէր կարող չիմանալ, որ դատավորը չի կարող լինել երրրորդ անձանց ներկայացուցիչ, սա նույնիսկ իրավաբանական կրթություն չի պահանջում, լավ էլ գիտի, ուղղակի տեսնում է, թե իշխանության վերնախավում ինչ ուզում անում են, մտածում է, ես ումից եմ պակաս, ես էլ կանեմ»,-ասաց Արսեն Բաբայանը:
Այս դեպքում ինչպես պետք է արձագանքի ՍԴ-ն, ինչ քայլեր պետք է հետևեին, փաստաբանը նշեց.
«Ես տեղեկացա, որ մամուլի ներկայացուցները ՍԴ դիմել են, ՍԴ-ն էլ փորձել է խնդիրը իրենց վրայից ցրել: Երբևէ նման բան տեղի չի ունեցել ՍԴ դատավորի հետ կապված, բայց տրամաբանությունը հուշում է, որ ՍԴ-ն պետք է արձագանքի սրան, կարգապահական վարույթ, կամ այլ գործողություն, բայց իմ համոզմամբ պետք է լինի հրաժարական: Սա աբսուրդ է, որ նման բան կարող է եղած լինի մի քիչ զարգացած երկրում:
Սա այս իշխանության ձեռագիրն է, հատկապես վերջին տարիներին մենք նկատում ենք իրավական բանդիտիզմ, ինչ ուզում անում են և պատասխանատվություն չեն կրում, որովհետև բռնատիրական կարգեր են, իրենք են որոշում կայացնողը, դատավորը, ամեն ինչ իրենք են, այսպիսի պետությունները շատ արագ քանդվում եմ: Իմ համոզմամբ այս մարդիկ հատուկ նպատակադրված կործանում են ՀՀ-ն՝ իրավական, անվտանգային, մարդու իրավունքների և մնացած բոլոր բնագավառաներում»,-եզրափակեց Արսեն Բաբայանը: