Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստ է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` օրակարգում քննարկվել է 2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները։

Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

Sputnik Արմենիա