ՔՊ նախկին մամուլի քարտուղարը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնական e-gov.am հարթակից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Նշենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Ավելի վաղ` Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնականն էր, ապա խորհրդականը։

2018 թվականին Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մոտ մեկ ամիս անց նշանակվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։

Նա 28 տարեկան է։

Sputnik Արմենիա