2023-01-27 11:30
Լրատվական գործակալություններ
Թեհրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ
Թեհրանում անհատ անձինք հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
«Զոհվել է դեսպանատան պահպանության համար պատասխանատու ադրբեջանական ուժային կառույցների աշխատակիցը։ Եվս մեկը վիրավորվել է»,– հայտնում է լրատվամիջոցը։
Ադրբեջանական կողմը հետաքննություն է իրականացնում։
Sputnik Արմենիա