2023-01-27 13:37
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը վարում է հանցավոր քաղաքականություն․ այն պահանջում է հստակ արձագանք
Ադրբեջանը վարում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որն ուղղված է Արցախում ապրող հայերի բնաջնջմանը։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Իրավիճակը հստակ արձագանք է պահանջում։ Միջազգային հանրությունը պատախանատու է այս դեպքում․ մարդու իրավունքների պաշտպանությունն այսուհետ միայն պետության անելիքը չի»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը։
«Փաստինֆո»