2023-01-27 14:57
Լրատվական գործակալություններ
Հրազդանի դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթև վնաս պատճառելը): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանից:
Նա նշեց, որ նախաքննության ընթացքում կպարզվեն դեպքի հանգամանքները։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։