Հրազդանում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված բոլոր աշակերտները դուրս են գրվել

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված աշակերտները դուրս են գրվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը դուրս են գրվել»,– ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ գազից ինքնազգացողության վատթարացման պատճառով 9-14 տարեկան 12 երեխա այսօր տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Հայտնի էր դարձել, որ անհայտ գազն օգտագործել է աշակերտներից մեկը։

Sputnik Արմենիա