2023-01-27 18:46
Լրատվական գործակալություններ
Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի առանձնատանը։
«Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,– գրել է Մուսինյանը:
Sputnik Արմենիա