Երուսաղեմում հարձակվել են սինագոգի վրա. կան մահացածներ և վիրավորներ

Երուսաղեմում սինագոգի վրա հարձակում և հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 10-ը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է Jerusalem Post թերթը` վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով` հրաձիգը սպանվել է Նեվե–Յակով շրջանում, երբ նրան ցանկացել են ձերբակալել։ Առնվազն երկու վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում են։

Նշվում է, որ հարձակվողը կրակել է ավտոմատ զենքից։ Տեղի ԶԼՄ–ների տեղեկություններով ահաբեկիչը կարող էր և միայնակ չլինել։ Հատուկ ջոկատայինները տեղում օպերացիա են իրականացնում։

Sputnik Արմենիա