ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՏԱՐԱԾՔԸ «ՄԱՔՐՈՒՄ ԵՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բանակի օրվա կապկցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է այցելել վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված` գաղտագողի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-խմբ․) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում,
Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունները դիպուկահարներ են բերել դիրքավորել Եռաբլուրի ողջ տարածքում, մուտքի մոտ` ռազմական ոստիկանության և քաղաքացիական համազգեստով ուժային կառույցների մեծաքանակ ներկայացուցիչներ են տարածքում կանգնեցրել:
Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցը հերթական դժգոհությունն է առաջացրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ, նրանք շտապում են պանթեոն, որպեսզի թույլ չտան Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին.
«Ինքը դավաճան է, իր պատճառով են մեր երեպեքը զոհվել, հիմա ո՞նց թողնենք, որ մեր երեխեքին սպանողը մոտենա տղերքի շիրիմներին»,-168.am-ի հետ զրույցում ասացին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկլոլ Փաշինյանը գաղտագողի է գնում «Եռաբլուր»: