2023-01-28 14:37
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյան․ Հայոց բանակը վերանվաճելու է ՀՀ և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։
Մեր բանակն անցնում է ամենօրյա փորձությունների միջով։ Կարծես չի արվում ոչինչ, որ բանակը վերջապես ուղղի մեջքը։
Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է, և Հայոց բանակը վերանվաճելու է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերը։
Ռոբերտ Քոչարյան
28․01․2023թ․»:
Yerevan Today