Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի

Իրանի հյուսիս–արևմուտքում հունվարի 28-ին տեղի ուենցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի։ Զոհերի թիվը շարունակում է նույնը մնալ` 3 մարդ։ Տեղեկությունը հայտնում է IRNA լրատվական գործակալությունը` վկայակոչելով նահանգանպետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

Նախնական գնահատականների համաձայն, երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի հետևանքով տուժել է 447 մարդ։

Նշենք, որ հունվարի 29-ին նույնպես երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով։ Այսօր էլ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարբեր մարզերում` Սյունիքում, Վայոց Ձորում և Արարատում։

Sputnik Արմենիա