2023-01-30 11:13
Լրատվական գործակալություններ
Կարմիր խաչի միջնորդությամբ 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լաչինի միջանցքով այսօր 19 քաղաքացի Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։