Էրդողանը հայտարարել է, որ Մակրոնը Ֆրանսիայի նախագահը լինելու «համապատասխան որակավորում» չունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ֆրանսիացի պաշտոնակցին՝ Էմանուել Մակրոնին, հավաստիացնելով, որ վերջինն իր պաշտոնի համար անհրաժեշտ «որակավորումը չունի»։

«Իրականում Ֆրանսիայի նախագահը չունի պետության ղեկավարին համապատասխան որակավորում»,- ասել է Էրդողանը։

Որպես իր դիրքորոշումը հաստատող փաստարկ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում» է աֆրիկյան երկրները՝ նշելով Մալիի և Բուրկինա Ֆասոյի հետ այդ երկրի հարաբերությունները։

«Մալին Ֆրանսիայից լիակատար խզման վիճակում է։ Բուրկինա Ֆասոն ժամանակ է տվել. «Մեկ ամիս եմ տալիս ձեզ։ Մեկ ամիս հետո մենք չենք ցանկանում տեսնել այստեղ ֆրանսիացի զինվորների»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը՝ ենթադրելով, որ այդ կերպ կվարվի նաև Տոգոն։

«Նա (Ֆրանսիան) արագ կորցնում է իր հեղինակությունն Աֆրիկայում»,- նշել է նա։

News.am