ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի դեմ հարձակումների առիթով

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է նա։

Sputnik Արմենիա