ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը մտադիր է առաջ մղել Անդրկովկասում «3+3» պլատֆորմի աշխատանքը

Ռուսաստանը մտադիր է առաջ մղել 2021թ. դեկտեմբերին մեկնարկած «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա) Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքը։ Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 30-ին հրապարակված Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ԶԼՄ-ների հարցերի պատասխաններում, որոնք ստացվել են 2022թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Այդ հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ կոոպերացման ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների, համարում ենք օգտակար և ճիշտ ժամանակին»,- նշվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչույթան հաղորդագրությունում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը մասնակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, որն այժմ նորից ակտիվացել է, ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հենց Ռուսաստանի հովանու ներքո է տրվել այդ նախաձեռնության մեկնարկը 2022թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հտուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։ «Երկուսի հետ էլ մենք այսօր սերտ կապ ենք պահպանում։ Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրադրության հետագա բարելավմանը»։

News.am